Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Մեր մասին

«Աղաբեկյան  ախտորոշիչ կլինիկան»  հիմնադրվել է 2008 թ. մայիսին։
Կլինիկայի հիմնադիրներ Ռուզան և Գեղամ  Աղաբեկյանները իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են 1987թ.-ից։

Կլինիկայի  աշխատանքային գործունեության հիմքում ապացուցողական բժշկությունն է։ Գործիքային և լաբորատոր ախտորոշումը  կատարվում է  նորագույն և բարձրակարգ տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։


Ռուզան Աղաբեկյան

Ծնվել է 1962 թ. Երևանում։

1986 թ . ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտը։

Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում մասնագիտացել է արյունատար անոթների դուպլեքսային հետազոտության մեջ։

Հետագայում վերապատրաստումներ է անցել Մոսկվայի, Վիենայի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ մասնագիտացել է հիմնականում արյունատար համակարգի դոպլեռային , դուպլեքսային , անգիոգրաֆիկ հետազոտությունների և կոնսերվատիվ անոթաբանության բնագավառում։

Մինչև 2008 աշխատել է Դիագնոստիկա բժշկական միավորումում որպես անոթաբան և անոթների տրիպլեքսային հետազոտության բժիշկ։

2000 թ. պաշտպանել է «   Դուպլեքս սկանավորման դերը ստորին վերջույթների խրոնիկական երակային անբավարարության ախտորոշման և վիրաբուժական կարգավորման գնահատականի մեջ » թեմայով  գիտական թեզը, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է։

2008 թ մայիսից «Աղաբեկյան ախտորոշիչ կլինիկայի» հիմնադրումից հետո կլինիկայի տնօրենն է։

«Անոթային վիրաբույժների  Եվրոպական ասոցիացիայի», «Անոթաբանների միջազգային միության», «Ռուսաստանյան անոթաբանների և անոթային վիրաբույժների միության» , «Անոթաբանների հայկական ասոցիացիայի» անդամ է։

 

Գեղամ Աղաբեկյան

Ծնվել է 1962 թ. Գյումրիում։

1986 թ. ավարտել է  Երևանի Պետական Բժշկական ինստիտուտը։

1987 թ. ինտերնատուրան անցել է Ռենտգենոլոգիայի և Ռադիոլոգիայի ինստիտուտում «Ռադիոլոգիա» մասնագիտությամբ։

1987-88 թթ. աշխատել է Լենինականի Ախտորոշիչ կենտրոնում որպես ուլտրաձայնային աղտորոշման բժիշկ։

1988-1990 թվերին զորակոչվել է Խորհրդային բանակ որպես գնդի բժշկական տեղամասի բժիշկ։

Մինչև «Աղաբեկյան ախտորոշիչ կլինիկայի»  ստեղծումը աշխատանքային գործունեությունը հիմնականում ծավալել է Դիագնոստիկա բժշկական միավորումում ուլտրաձայնային  և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բնագավառում։

Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Մոսկվայի, Վիենայի առաջատար կլինիկաներում։

2001 թ. պաշտպանել է  «Վահանագեղձի դիֆուզ պարենխիմատոզ ախտահարումների օպտիմալ ցուցանիշների մշակումը» թեմայով գիտական թեզը։

Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտում երկար տարիներ զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքներով։

«Հայ Ռադիոլոգների գիտահետազոտական միության» խորհրդի անդամ է։