Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - որովայնի օրգաններ
Նկարագրությունը
Հետազոտվում են լյարդը, լեղապարկը, լեղածորանները, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, երիկամները, մակերիկամները, ավշագեղձերը։ Որոշվում են թվարկած օրգանների չափերը, կառուցվածքը, անոթավորման աստիճանը, գոյացությունների առկայությունը, ինչպես նաև հեղուկի առկայությունը որովայնի խոռոչում և այլն։
Երբ հետազոտվել
Որովայնի հետազոտմանը հիմնականում դիմում են որովայնային անհասկանալի ցավերի, ցավային նոպաների, մարսողական խանգարումների, տևական ընդհանուր թուլությունների, մեզի գույնի փոփոխությունների, ինչպես նաև արյան լաբորատոր անալիզների շեղումների ժամանակ։ \
Ինչպես պատրաստվել
Հետազոտությանը պետք է ներկայանալ սոված, ցանկալի է նաղորդ օրվանից չուտել ճարպոտ , կաթնային կամ ընդեղեն պարունակող սնունդ։ Լյարդի և լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի և փայծաղի հետազոտության ժամանակ ցանկալի է հետազոտությունից 12 ժամ առաջ չուտել ձու։
Երիկամների, միզապարկի և միզուղիների հետազոտության դեպքում անհրաժեշտ է ներկայանալ լիքը միզապարկով։

