Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - ներուղիղաղիքային (տրանսռեկտալ) հետազոտություն

Նկարագրությունը

Այս մեթոդով հիմնականում ուսումասիրվում է շագանակագեղձը իր հարակից օրգաններով և հյուսվածքներով։ Մանրակրկիտ գնահատական է տրվում նրանց ախտաբանական վիճակին։
Ի տարբերություն կոնքի սովորական սոնոգրաֆիայից, այս դեպքում օգտագործվում է հատուկ էխոզոնդ, որը նախատեսված է ուղիղ աղիքի լուսանցքից գեղձի ուսումնասիրման համար։ Այն անմիջապես հպվում է շագանակագեղձին և զերծ է մնում գազերի խանգարիչ ազդեցությունից։ Օգտագործվող բարձր հաճախականությունը թույլ է տալիս զագալիորեն բարձրացնել սարքի զգայնությունը չնչին շեղումները հայտնաբերելու համար։

Երբ հետազոտվել

Տրանսռեկտալ հետազոտման մեթոդն օգտագործվում է գեղձի կասկածելի շեղումները պարզելու, փոքրիկ օջախների հայտնաբերման, մեծացման աստիճանը որոշելու , տղամարդկանց անպտղության և միզարձակման խանգարումների  պատճառները հայտնաբերելու  նպատակով։ Այն պարտադիր ցուցված է պրոստատսպեցիֆիկ  անտիգենի բարձր ցուցանիշների դեպքում։

Ինչպես պատրաստվել

Հետազոտությունից առաջ կատարվում է մաքրող հոգնա։