Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - ներհեշտոցային (տրանվագինալ) հետազոտություն
Նկարագրությունը
Օգտագործվում է հատուկ կոնստրուկցիայի էխոզոնդ, որը ներհեշտոցային տեղադրման և ոիլտրաձայնային ալիքների բարձր հաճախականության շնորհիվ ստանում է բարձրորակ պատկերներ կնոջ կոնքի խոռոչի օրգաններից և հյուսվածքներից։
Երբ հետազոտվել
Կիրառվում է արգանդի լորձաթաղանթի պոլիպների, ուռուցքային տարատեսակ գոյացությունների, արգանդի վզիկի հիվանդությունների, ձվարանների նորագոյացությունների և կիստաների. սպիական փոփոխությունների հայտնաբերման նպատակով։ Շատ ակտուալ հետազոտության տեսակ է հատկապես կնոջ չբերության դեպքում։
Ինչպես պատրաստվել
Ինֆեկցիաներից խուսափելու նպատակով ճիշտ է հետազոտությունը կատարել դաշտանի ավարտից 1 շաբաթ հետո։ Այս շրջանում լորձաթաղանթը ունենում է բարակ և հեշտ գնահատվող տեսք։ Հղիության ընթացքում հիստերոսոնոգրաֆիան կատարվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Խորհուրդ չի տրվում կատարել լորձաթաղանթի ակտիվ բորբոքումների ժամանակ։
Հատուկ նախապատրաստություն չի պահանջվում։

