Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Անոթների տրիպլեքս հետազոտություն (դուպլեքս-դոպպլեր) - ներուղեղային (ինտրակրանիալ) անոթներ

Նկարագրությունը

Հետազոտության նպատակը ուղեղը սնող անոթներում ախտաբանական երևույթների հայտնաբերումն է, այն է` անոթի պատերի բորբոքում, հաստացում, պնդացում, ընթացքի խանգարում, առպատային աթորոսկլերոտիկ վահանիկների առկայություն, արտանոթային հարակից ախտաբանական պրոցեսներ.

Պաթոլոգիկ պրոցեսների առկայության դեպքում գնահատվում է անոթի նեղացման    / ստենոզի / աստիճանը , աթերոսկլերոտիկ վահանիկների առկայության դեպքում տրվում էվերջիններիս բնույթի / փափուկ, պինդ ֆիբրոզ, կրակալված/,  մակերեսի գնահատական, գնահատելով հավանական կաթվածի ռիսկը

Երբ հետազոտվել

  • երբ պարանոցի վրա լսվում է աղմուկ
  • 50 անց տարիքում
  • շաքարային դիաբետով հիվանդներ
  • զարկերակային բարձր ճնշում արյան մեջ
  • խոլեստերինի բարձր ցուցանիշ
  • ընտանիքում սրտային և ուղեղային կաթվածի դեպքեր
  • պարանոցի շրջանի գոյացությունների առկայության դեպքում վերջիններիս կապը անոթների հետ գնահատելու համար

Տևողությունը մոտ 30րոպե, հատուկ նախապատրաստում չի պահանջվում, հետազոտությունը անցավ է.