Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - կոնքի օրգաններ

Նկարագրությունը

Հետազոտվում են միզապարկը, շագանակագեղձը, սերմնաբշտերը, սերմնաթմբիկը, միզուկի ներգեղձային հատվածը, արգանդը և ձվարանները, արգանդի հավելումները, ինչպես նաև թվարկած օրգանները շրջապատող հյուսվածքներն ու արյունատար անոթները։ Հետազոտվում է հղի արգանդը, գնահատվում է  պտղի զարգացման ընթացքը, որոշվում է հղիության ժամկետը։

Երբ հետազոտվել

Կոնքի սոնոգրաֆիան կատարվում է պարզելու համար  կոնքի ցավերի, դաշտանի  խանգարումների , միզարձակության խանգարումների, անհասկանալի արյունահոսությունների պատճառները, որոշում է շոշափվող գոյացությունների բնույթը և տեղակայումը, ազատ կամ սահմանափակ հեղուկների առկայությունը։

Ինչպես պատրաստվել

Անհրաժեշտ է ներկայանալ լիքը միզապարկով։ Հաճախ անհրաժեշտ է լինում հետազոտությունից հետո դատարկել միզապարկը և որոշել մնացորդային մեզը։