Անոթների տրիպլեքս հետազոտություն (դուպլեքս-դոպպլեր) - ստորին վերջույթների անոթներ
Ստորին վերջույթների անոթների ԴՈՒՊԼԵՔՍ-ՏՐԻՊԼԵՔՍ ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ
Հետազոտվում են զարկերակային, երակային անոթները, լիմֆատիկ ուղիները.
Նկարագրությունը
ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՈԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ-ՏՐԻՊԼԵՔՍ
Հետազոտության նպատակը վերջույթների անոթներում ախտաբանական երևույթների հայտնաբերումն է, այն է` անոթի պատերի բորբոքում, հաստացում, պնդացում, ընթացքի խանգարում, առպատային աթորոսկլերոտիկ վահանիկների առկայություն, արտանոթային հարակից ախտաբանական պրոցեսներ.
Երբ հետազոտվել
- ընդմիջվող կաղության դեպքում / սրունքների, ազդրերի ցավեր քայլելու ժամանակ
- ստորին վերջույթների սուր ցավերի, հանկարծակի սառչելու զգացում
- շաքարային դիաբետով հիվանդներ
- արյան մեջ խոլեստերինի բարձր ցուցանիշի դեպքում
- վերջույթների այտուցի / սուր կամ խրոնիկական/
- վերջույթների երակների լայնացման
- վերջույթների մաշկի խոցի դեպքում
Տևողությունը- մոտ 30րոպե, հատուկ նախապատրաստում չի պահանջվում, հետազոտությունը անցավ է.

