Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - պարանոցի օրգաններ (վահանագեղձ, թքագեղձեր, ավշահանգույցներ)
Նկարագրությունը
Վահանաձև գեղձի հետազոտությունը պարզում է գեղձի չափերի, հյուսվածքային փոփոխությունների վիճակը, որոշում է ախտաբանական օջախների առկայությունը , տալիս վերջիններիս գնահատականը։ Թքագեղձերի հետազոտումը հայտնաբերում է գոյացությունների, կիստաների, թքածորանների քարերի առկայությունը, որոշում բորբոքման աստիճանը։ Օգտագործելով գունավոր դոպլերոգրաֆիկ հետազոտման մեթոդը գնահատվում է գեղձային հյուսվածքի կամ հայտնաբերված գոյացությունների արյունամատակարարման աստիճանը։ Որոշվում է ավշագեղձերի ախտահարման բնույթը, մեծացման աստիճանը։
Երբ հետազոտվել
Այս հետազոտման անհրաժեշտությունը առաջանում է պարանոցի առաջային մակերեսի փքվածության, այդ մասերում կոշտուկների շոշափման, ցավերի առկայության, արյան մեջ հորմոնների մակարդակի շեղումների դեպքում։ Հիվանդը դիմում է նաև քաշի անհասկանալի կորուստների, հաճախասրտության, անհիմն դյուրագրգիռ վիճակների, ընդհանուր թուլության, առատ քրտնարտադրությունների, դեմքի և ոտքերի այտուցների, մազաթափությունների, եղունգների ճաքճքման և մի շարք այլ ախտանիշերի դեպքում։
Ինչպես պատրաստվել
Հետազոտությունը կատարյալ անցավ է, տևում է 15-20 րոպե։
Թքագեղձերի հետազոտման դեպքում անհրաժեշտ է ներկայանալ սափրված։

