Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - փոշտի օրգաններ
Նկարագրությունը
Բարձր հաճախականությամբ էխոզոնդը դրվում է փոշտի օրգանների և առնանդամի վրա և ստացվում է ամորձիների, մակամորձիների, սերմնալարերի և նրանց երակների, կավեռնոզ և սպունգանման մարմինների պատկերը։ Գունավոր դոպլերոգրաֆիկ հետազոտության միջոցով որոշվում է այդ օրգանների արյունատար անոթների վիճակը։
Երբ հետազոտվել
Այս հետազոտության անհրաժեշտությունը առաջանում է փոշտի շրջանի ցավերի, ուռածությունների, տրավմաների, սպերմոգրամմայի շեղումների, սերմի գույնի փոփոխության, սեռական թուլության, առնանդամի էռեկցիոն դեֆորմացիաների ժամանակ։
Ինչպես պատրաստվել
Հետազոտությունից առաջ ցանկալի է սափրել հետազոտման շրջանը։

