Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - կրծքագեղձեր

Նկարագրությունը

Սա գեղձերի հետազոտման բավականին ինֆորմատիվ, անցավ և արագ մեթոդ է, որի արդյունքում շատ հաճախ կարելի է վերջնական ախտորոշում տալ։
Հետազոտման արդյունքում ստացվում է կրծքագեղձի բլթակների, կապանային էլեմենտների, ծորանների դետալիզացված պատկերը։ Պարտադիր հետազոտվում են բոլոր հարակից ավշագեղձերը։
Հայտնաբերվում են ծավալային գոյացությունները սկսած 2-3 մմ չափերից, կրակալումներն ու կապաննների սկլերոտիկ փոփոխությունները, գնահատվում է ավշագեղձերի առանձնահատկությունները։

Երբ հետազոտվել

Կանայք այս հետազոտությանը դիմում են զանազան գոյացությունների և կոշտացումների շոշափման դեպքերում, կրծքացավերի, պտուկից արտադրության, դաշտանային  խանգարումների ժամանակ։
Շատ ցանկալի են տարեկան կանխարգելիչ ստուգումները, հատկապես մենոպաուզայից հետո։

Ինչպես պատրաստվել

Հետազոտությունը անցավ է, հատուկ պատրաստվածություն չի պահանջում։