Ուլտրաձայնային հետազոտություն (սոնո/էխոգրաֆիա) - փափուկ հյուսվածքներ
Նկարագրությունը
Շնորհիվ բարձր հաճախականության էխոզոնդերի հնարավորություն է ստացվում հետազոտել մաշկի, ենթամաշկի, մկանային հյուսվածքների, հոդախոռոչների ախտաբանական փոփոխությունները, հայտնաբերել զանազան գոյացություններ և կիստաներ, արյան կուտակումներ և այլն։
Երբ հետազոտվել
Հետազոտման անհրաժեշտությունը առաջանում է կասկածելի գոյացությունների շոշափման, մկանների կամ կապանների մասնակի կամ լրիվ պատռվածքների դեպքում։
Ինչպես պատրաստվել
Հետազոտությունը անցավ է, հատուկ պատրաստվածություն չի պահանջում։

