Հասցե` Մխիթար Հերացու փ., շ. 16, տարածք 37

Հեռ.` 575928

Հագեցվածություն



Կլինիկայում օգտագործվում են տեխնիկայի վերջին նորություններին համապատասխանող սարքավորումներ։

Ուլտրաձայնային ախտորոշումը կատարվում է ճապոնական արտադրության Aloka Prosound SSD-3500SX մոդելի սարքով, որը հագեցված է 2,5-6 Mhz կոնվեքս , 5-10 Mhz գծային և 3-8,5 Mhz կոմբինացված բազմահաճախային ներուղիղաղիքային և ներհեշտոցային էխոզոնդերով։
Սարքը հագեցված է հյուսվածքային հարմոնիկայի (Harmonic Echo) լրացուցիչ հնարավորությամբ։

Անոթների տրիպլեքս հետազոտության և էխոսրտագրության ժամանակ օգտագործվում է ճապոնական Aloka SSD-3500SX (Prosound) սարքը, էխոզոնդերի հետևյալ տեսակներով

  • 2,5-6 Mhz որովայնի և կոնքի օրգանների անոթների
  • 5-10 Mhz վերջույթների , պարանոցի, առնանդամի և սերմնալարի անոթների
  • 1-5 Mhz ֆազավորված սեկտորալ ներուղեղային անոթների և սրտի հետազոտման համար։

Սարքը հագեցված է լրացուցիչ ծրագրերով, ինչպիսիք են (Cardio Application) և հյուսվածքային դոպլեռ (TDI Function), գունավոր դոպլերոգրաֆիկ քարտեզագրում ըստ արագության (CPD) և էներգիայի (PW Doppler)։ Սրանք զգալիորեն բարձրացնում են սարքի դիագնոստիկ հնարավորությունները սրտի և անոթների հիվանդությունների հայտնաբերման պրոցեսում։
Ինֆորմացիան արձանագրվում է DVD տեսագրիչների միջոցով։ 

Տնային և հիվանդանոցային ծառայությունները իրականացվում են ամերիկյան SonoSite 180 Plus պորտատիվ սարքով, որը հագեցված է բարձր հաճախականությամբ 5-10 Mhz և 2-5 Mhz կոնվեքս բազմահաճախային էխոզոնդերով։ Լրացուցիչ պարունակվում է հյուսվածքային հարմոնիկայի (Harmonic Echo), գունավոր դոպլերոգրաֆիկ քարտեզագրման` ըստ արագության (CPD) և էներգիայի (PW Doppler) ծրագրային հնարավորությունները։

Էլեկտրասրտագրությունը կատարվում է Bionet ֆիրմայի CardioTouch 3000 12 ալիքային սարքով։

Լաբորատոր հետազոտությունների բազմատեսակ սֆերան իրականացվում է Stat Fax 303 Plus և Stat Fax 2200 իմունոֆերմենտային անալիզատորով, Dirui DR-7000D կիսաավտոմատիկ անալիզատորով, DIALAB ֆիրմայի DIAcheck C1 ավտոմատ կոագուլոմետրով։