ՎԵՐԻՆ ԵՒ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՈԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ
Հետազոտվում են վերին և ստորին վերջույթների երակները և զարկերակները: Գնահատվումէ պատերի վիճակը, արյան հոսքը, լուսանցքի լայնացումը կամ նեղացումը:
Ցուցումներ
Հետազոտությանը դիմում են`
- վերջույթի սուր կամ խրոնիկական այտուցների դեպքում/ սուր և խրոնիկական թրոմբներժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով/
- ոտքի վրա առաջացած անհասկանալի կարմրած, ցավոտ օջախների դեպքում, հատկապես եթե դրանք երևում են երակների ուղղությամբ և հաջորդ օրերի ընթացքումչափերով մեծանում են, բարձրանում դեպի վեր / վերել թրոմբոֆլեբիտ, կարմիր քամիժխտելու նպատակով/
- ոտքի վրա երևացող լայնացած երակների դեպքում- պարզելու դրանց լայնացմանաստիճանը և հետագա պրոգնոզը
- ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացությունների — հատկապես եթե դրանցմակերեսին շոշափվում է պուլսացիա / անոթային ծագումը ժխտելու կամ կապըանոթների հետ պարզելու համար/
- քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավերի դեպքում / արյան շրջանառության անբավարարության հայտնաբերման համար/
- շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանըգնահատելու համար
- անոթային վիրահատություններից , կամ անոթների վրա կատարածմիջամտություններից/ զոնդավորում/ հետո:
Հակացուցումներ
Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:
Պատրաստություն
Նախնական պատրաստություն չի պահանջվում: