ԷԽՈԿԱՐԴԻՈԳՐԱՖԻԱ/ԷԽԳ/
Ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է՝ ուղղված սրտի և փականային համակարգիմորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունների հետազոտմանը:
Ցուցումներ
Հետազոտությունը թույլ է տալիս գնահատել՝
- սրտի խոռոչների ձևաբանության անոմալիաներ (ձևը, չափսերը, խոռոչներումանոմալիաների առկայությունը)
- սրտամկանի վիճակը` պատերի հաստությունը, հյուծումը, սպիների առկայությունը, էխոկառուցվածքը
- սրտամկանի կծկողական ֆունկցիան` գլոբալ և լոկալ, անևրիզմաների առկայությունը
- պերիկարդի ընդհանուր վիճակը` իր բոլոր բնութագրերով, պերիակրդիալհեղուկի, ուռուցքների և կիստաների առկայությունը
- փականային և ենթափականային կառույցների ձևաբանությունը, շարժունակությունը,
Այն ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում` բնածին և ձեռքբերովիփականային արատների գնահատման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտայինանբավարարության դեպքում կծկողական ֆունկցիայի գնահատման, ինչպես նաևզարկերակային գերճնշման դեպքում որոշ ցուցանիշներով սրտանոթային ռիսկիգնահատման համար։